Հայաստանի Մ16 հավաքականը հաղթեց Ադրբեջանին և դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

ԿԿարմեն Ղուկասյան

Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը ավարտեց իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում: Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:

Երրորդ տեղի համար պայքարում Հայաստանի հավաքականը 71:63 հաշվով հաղթեց Ադրբեջանի հավաքականին՝ դառնալով առաջնության բրոնզե մեդալակիր:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Դավիթ Կակոյանն էր:

Նա վաստակել է 7 միավոր, 10 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 5 արդյունավետ փոխանցում:

Իսկ Հայաստանի կազմում ամենաշատ միավորները վաստակել է Ռաֆայել Մասումյանը:

Նա հավաքել է 20 միավոր:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում