Յունիս 26-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ՄՄարո Թարվերդյան

Հայաստան ստացած է խաղաղութեան պայմանագիրի վերաբերեալ Ատրպէյճանի հերթական առաջարկները. Արմէն Գրիգորեան:

Պաքուն կը հետևի հարևան երկիրներուն մէջ գործընթացներուն, մասնաւորապէս՝ զինուած ուժերու զարգացման. Զաքիր Հասանով:

Հնդկաստանի համար Հայաստանի դիրքը շատ կարևոր է, այն Եւրոպայի և Արևելքի միջև է. Ճայշանքար:

Տնտեսական աճի ընթացքով Եւրասիական տնտեսական միութեան մէջ  առաջատարը Հայաստանն է:

Եւրամիութիւնն ու Ղրղզիստանը ընդլայնուած գործակցելու մասին համաձայնագիր  ստորագրած են:

Քիև ու Մոսկուա 90-ական  ռազմագերիներ  փոխանակած են:

Ուքրանիոյ մէջ անօդաչու համակարգերու նոր տեսակի զօրք պիտի ստեղծուի. Զելենսքին հրամանագիր  ստորագրեց:

Ամերիկան զօրք ուղարկելու մտադիր չէ Ուքրանիա ո՛չ հիմա, ո՛չ ապագային. Օսթին՝ Պելուսովին:

Մարք Ռիւթէն  ՆԱԹՕ-ի յաջորդ գլխաւոր քարտուղար ընտրուեցաւ:

Պտտահողմէն Վրաստանի մէջ տուժած է Ալավերտի վանական համալիրը:

WikiLeaks-ի հիմնադիր Ճուլիան Ասանժ դատարանի դահլիճէն ազատ  արձակուեցաւ:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում