COP17-ի բացման առիթով համերգային ծրագիր

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

ԼԼուսինե Մուրադյան

Փարիզ-2024. օլիմպիական խաղերում Հայաստանը կունենա 15 մասնակից

Փարիզ-2024. օլիմպիական խաղերում Հայաստանը կունենա 15 մասնակից

Փարիզում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք ամառային 33-րդ օլիմպիական խաղերում Հայաստանը կունենա 15 ներկայացուցիչ: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Խաղերին մասնակցելու իրավունք են ստացել նաև լողորդներ Արթուր Բարսեղյանը, Վարսենիկ Մանուչարյանը և վազորդ Ալիսոն Հալվերսոնը: Նրանք իրենց ունակությունները կդրսևորեն 100 մետր տարածություններում. լողորդներ Արթուրը՝ ազատ ոճում, Վարսենիկը՝ բատերֆլայում, իսկ Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ Ալիսոնը՝ արագավազքում:

Բելգրադում օրերս անցկացված ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնությունից հետո Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը հավաքել էին ամենաբարձր վարկանիշային միավորները՝ համապատասխանաբար 825 և 734 միավոր, ինչն էլ լողորդներին Փարիզ մեկնելու իրավունք է ընձեռել:

Մինչ այս Փարիզ-2024-ի ուղեգիր էին ապահովել 12 մարզիկներ՝ հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը (հենացատկ), Վահագն Դավթյանը (օղակներ), ըմբիշներ Սլավիկ Գալստյանը (հունահռոմեական ոճ, 67 կգ), Մալխաս Ամոյանը (հունահռոմեական ոճ, 77 կգ), Արթուր Ալեքսանյանը (հունահռոմեական ոճ, 97 կգ), Արսեն Հարությունյանը (ազատ ոճ, 57 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), ծանրորդներ Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ), Վարազդատ Լալայանը (+102 կգ) և բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը (+92 կգ)։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում