Թույլ չենք տալու, որ ԼՂ կղերաֆեոդալական էլիտան ԼՂ ժողովրդին օգտագործի իր կլանային նպատակների համար. Փաշինյան

ՆՆորայր Շողիկյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը հաստատելու հարցի քննարկմանը նշեց, որ ՀՀ Կառավարությունը  աջակցելու է ԼՂ-ի ժողովրդին իրենց սոցիալական խնդիրները հասցեագրելու հարցում, սակայն թույլ չի տալու, որ Լեռնային Ղարաբաղի կղերաֆեոդալական էլիտան Լեռնային Ղարաբաղի ժողովրդին փորձի օգտագործել իր կլանային նպատակների համար:

«Բայց նաև ուզում եմ ընդգծել Կառավարության քաղաքական կամքը, որ մենք թույլ չենք տալու, որ Լեռնային Ղարաբաղի կղերաֆեոդալական էլիտան Լեռնային Ղարաբաղի ժողովրդին փորձի օգտագործել իր կլանային նպատակների համար: Մենք շատ համբերատար ենք, շատ հանդուրժող ենք, մեր սերը չենք թաքցնում, բայց որևէ մեկը սա չպետք է շփոթի որպես իշխանության թուլություն»,- ասաց նա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում