Բայրամովը և Բերբոքը քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը

ԳԳոհար Սարգսյան

Գերմանիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքի հետ։ Կողմերն անդրադարձել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: Ադրբեջանի արտգործնախարարը մատնանշել է խաղաղության գործընթացում առկա խնդիրներն ու հնարավորությունները։ Այս համատեքստում Ջեյհուն Բայրամովը նշել է, թե իբր Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շարունակական պահանջը խոչընդոտ է խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային այլ հարցեր։ Նախարարները նշել են, որ մեծ նշանակություն են տալիս ադրբեջանա-գերմանական հարաբերություններին և շահագրգռված են հետագա համագործակցության ընդլայնմամբ։

Միջազգային նորությունները՝ Մերի Ներսիսյանի ռեպորտաժում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում