ԼԼուսինե Մուրադյան

Կստեղծվի ոստիկանական ծառայություն՝ ժամանակակից և միջազգային չափանիշներին համապատասխան սպառազինությամբ. նախագիծ

Կստեղծվի ոստիկանական ծառայություն՝ ժամանակակից և միջազգային չափանիշներին համապատասխան սպառազինությամբ. նախագիծ

Բարեփոխումների շրջանակում ոստիկանությունը զարգանալու է որպես մասնագիտացված կառույց` չորս հենասյունային ուղղություններով, և ոստիկանության գվարդիան այդ թվում է, որի ձևավորումը նախատեսված է եղել թե՛ Կառավարության ծրագրով և թե՛ ոլորտային ռազմավարությամբ: Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ ԱԺ հունիսի 11-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ ներկայացնելով «Ոստիկանության գվարդիայի մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենսդրական նախաձեռնությամբ սահմանվում են ոստիկանության գվարդիայի նոր կարգավիճակը, կառուցվածքը, խնդիրներն ու գործառույթները, գվարդիայի ծառայողների իրավունքներն ու պարտականությունները: Գվարդիան գործելու է որպես նոր, լիարժեք կառույց: «Կունենանք երեք մարզային հիմնական ստորաբաժանումներ, որոնք կսպասարկեն հասարակական կարգն ու անվտանգությունը»,- մանրամասնել է Արփինե Սարգսյանը:

ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ գվարդիայի գործունեության, գործող հատուկ ստորաբաժանումների տարբեր համազգեստային նկարագրերի վերաբերյալ:

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունն օրենսդրական փաթեթի վերաբերյալ:

«Նախագծի ընդունմամբ ստեղծվում է ոստիկանական ծառայություն` ժամանակակից և միջազգային չափանիշներին համապատասխան սպառազինությամբ, որակավորում ստացած անձնակազմով»,- ասել է Արմեն Խաչատրյանը:

Հարցի քննարկումը կշարունակվի ԱԺ հերթական նիստում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում