ԳԳոհար Սարգսյան

Թվային լուծումների շնորհիվ հնարավոր կդառնա հիվանդությունների վերահսկումը. առողջապահության փոխնախարար

Թվային լուծումների շնորհիվ  հնարավոր կդառնա հիվանդությունների վերահսկումը. առողջապահության փոխնախարար

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը հունիսի 7-9-ը մասնակցել է ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի և ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC) համատեղ կազմակերպած «Առողջության թվային փոխակերպման (I4L) բարձր մակարդակ» գագաթնաժողովին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

 

Նպատակը` փորձի և գիտելիքի փոխանակումն էր թվային առողջապահության ոլորտի վերջին ձեռքբերումների և հեռանկարների շուրջ:

 

Միջոցառմանը ներկա են եղել ԱՀԿ անդամ պետությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, փորձագետներ և համապատասխան մասնագետներ, որոնք քննարկել են հետագա փոխշահավետ համագործակցության ուղիներն ու հնարավորությունները:

 

«Էլեկտրոնային առողջապահությունը ոլորտի առաջնահերթություններից է, որը միտված է փոխելու հանրային առողջության դեմքը: Թվային լուծումների շնորհիվ` հնարավոր կդառնա հիվանդությունների վերահսկումը, տվյալների ենթակառուցվածքի արդիականացումը, առողջապահական տեղեկատվության փոխանակումը, համակարգերի փոխգործունակությունը, թվային առողջապահական քաղաքականությունն ու առողջապահական աշխատուժի զարգացումն ու ռազմավարական գնահատումը»,- նշել է Արտակ Ջումայանը:

 

Նա անդրադարձել է նաև վերջին շրջանում էլեկտրոնային առողջապահության ոլորտում արձանագրված փոփոխություններին, էլեկտրոնային դեղատոմսերի ներդրման ընթացքին ու ընթացիկ լուծումներին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում