Մեր նպատակը լավ ֆուտբոլ ցուցադրելն է․ Ալեքսանդր Պետրակով

ԳԳոհար Սարգսյան

Սլովենիա – Հայաստան ընկերական հանդիպմանն ընդառաջ՝ հունիսի 3-ին Լյուբլյանայում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի և թիմի հարձակվող Արթուր Միրանյանի նախախաղային մամուլի ասուլիսը:

Հարց Արթուր Միրանյանին․

-Արթուր, ինչպե՞ս եք մոտենում, պատրաստվում առաջիկա հանդիպմանը:

-Վերլուծել ենք մրցակցին, կարող եմ ասել, որ բավականին ուժեղ մրցակից է, սակայն ունի ինչպես ուժեղ, այնպես էլ թույլ կողմեր: Կփորձենք վաղն օգտագործել իրենց թույլ կողմերը:

Հարց Ալեքսանդր Պետրակովին․

-Ձեր կարծիքը առաջիկա հանդիպման և մրցակից Սլովենիայի մասին: Ինչպե՞ս եք պատրաստվել խաղին, և ի՞նչ ակնկալիքներ ունեք:

-Դիտել եմ Սլովենիայի հավաքականի խաղերը, գիտեմ, որ լավ թիմ ունեն, շատ արժանիորեն դուրս են եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ հատված: Մենք լավ հավաք ենք անցկացրել, չունեմ որևէ դժգոհություն տղաներից, նրանք կատարել են իրենց առջև դրված խնդիրները: Մեր նպատակը լավ ֆուտբոլ ցուցադրելն է, լավ ստուգողական խաղ անցկացնելը: Լավ հնարավորություն է փորձարկելու ֆուտբոլիստներին, ստուգելու նրանց պատրաստվածությունը Ազգերի լիգայի սեպտեմբերյան խաղերից առաջ:

Մամուլի ասուլիսն ամբողջությամբ՝ ՀՖՖ տեսանյութում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում