ՄՄարիամ Մխիթարյան

Ուկրաինան արդեն կարող է արևմտյան զենքով հարվածել Ռուսաստանին. Ստոլտենբերգ

Ուկրաինան արդեն կարող է արևմտյան զենքով հարվածել Ռուսաստանին. Ստոլտենբերգ

Ուկրաինան արդեն կարող է հարվածել Ռուսաստանին արևմտյան հեռահար զինատեսակներով, քանի որ մի շարք երկրներ ի սկզբանե դեմ չէին նման միջոցներին։ Այդ մասին իսպանական La Vanguardia թերթի հետ հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։

Նա ընդունել է, որ այդ քայլը կնշանակի իրավիճակի սրացում: Սակայն նա հայտարարել է, որ Ռուսաստանի հաջողությունն ավելի մեծ սպառնալիք է ՆԱՏՕ-ի համար:

Մայիսի 25-ին Ստոլտենբերգը կոչ է արել թույլ տալ Ուկրաինային հարվածներ հասցնել ռուսական տարածքում գտնվող ռազմական օբյեկտներին։ Գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ ռազմավարությունը պետք է փոխել հիմա, երբ ռազմական գործողություններ են ընթանում Խարկովի շրջանում՝ սահմանից ոչ հեռու։

Բալթյան որոշ երկրներ էլ հայտարարել են, որ պատրաստ են զորք ուղարկել Ուկրաինա։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում