Սևանի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա դրությամբ ավելի է 5 սմ-ով. Հակոբ Սիմիդյան

ԼԼիլիթ Ասատրյան

Երեկվա՝ մայիսի 22-ի դրությամբ, Սևանի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա դրությամբ ավելի է 5 սմ-ով, և սկսած մայիսի 13-ից՝ մենք արդեն դրական ցիկլի մեջ ենք, այսինքն՝ 2023 թվականի համեմատ Սևանի մակարդակը սկսել է դրական աճ ունենալ: Այդ մասին ԱԺ-ում ասաց ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին:

«Հաջորդ լավ լուրն այն է, որ ոռոգման համար մինչ այս պահը մենք Սևանից ջուր բաց չենք թողել. նախորդ տարի մայիսի 14-ից ենք սկսել ոռոգման նպատակով ջուր բաց թողնել. ըստ էության, տարին բարենպաստ է Սևանի համար, ջրային պաշարների համար:

5 խոշոր ջրամբարներում մենք այս տարի հավելյալ արդեն 269 մլն խմ ջուր ունենք կուտակած նախորդ տարվա համեմատ, և հույս ունենք, որ այս դինամիկան այս տարի մեզ լավ ջրային պաշարներ կտա, և մենք արդյունավետ կառավարման արդյունքում պաշարները կկուտակենք նաև հաջորդ տարվա համար»,- ասաց նախարարը՝ նշելով, որ իրավիճակը թույլ է տալիս կանխատեսել, որ տարին 170 մլն ոռոգման համար օրենքով սահմանված քանակը չի գերազանցվի:

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում