ՄՄարիա Գաբրիելյան

Քննարկվել են ԶՖԳ-ի հետ համագործակցությամբ ՀՀ-ում իրականացվող և առաջիկայում նախատեսվող ծրագրերը

Քննարկվել են ԶՖԳ-ի հետ համագործակցությամբ ՀՀ-ում իրականացվող և առաջիկայում նախատեսվող ծրագրերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Բերտրան Վալկենաերին:

Վարչապետը բարձր է գնահատել Զարգացման ֆրանսիական գործակալության հետ համագործակցությունը և հույս հայտնել, որ առաջիկայում այն էլ ավելի կզարգանա ու կընդգրկի այլ նոր ոլորտներ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը շահագրգիռ է խորացնելու և ընդլայնելու փոխգործակցությունը Ֆրանսիայի հետ բոլոր ոլորտներում, և վերջին շրջանում այդ ուղղությամբ իրականացվում են հետևողական քայլեր:

Բերտրան Վալկենաերը նշել է, որ գործակալությունը նախատեսում է ընդլայնել ՀՀ կառավարության հետ համագործակցության ուղղություններն ու ծրագրերի ծավալները՝ նպաստելով Հայաստանի տարբեր ենթակառուցվածքների զարգացմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԶՖԳ-ի հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրերի, այդ թվում՝ Վեդու ջրամբարի կառուցման ընթացքին վերաբերող հարցեր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում