«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը վերջին ընթերցմամբ կընդունվի. Կոբախիձե

ՄՄերի Ներսիսյան

Վրաստանի խորհրդարանը մայիսի 14-ին լիագումար նիստում երրորդ և վերջին ընթերցմամբ կընդունի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը՝ լրագրողների հետ մամուլի ասուլիսում հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Վրաստանի խորհրդարանը կգործի Վրաստանի բնակչության մեծամասնության ռացիոնալ կամքին համապատասխան և երրորդ ընթերցմամբ կընդունի նախագիծը, որը վճռորոշ դեր կխաղա դրսից պարտադրված բևեռացման դադարեցման գործում»,- ասել է Կոբախիձեն։

Վրաստանի խորհրդարանն առաջին և երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Օտար պետությունների ազդեցության թափանցիկության մասին օրենքը։ Այս ֆոնին Թբիլիսիում ցույցերը չեն դադարում: Ընդդիմությունը հայտարարել է, որ այսօր օրինագծի ընդունման դեպքում բողոքի ակցիաներն ավելի մեծ թափ են ստանալու:

Մանրամասները՝ տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում