ՄՄարիամ Մխիթարյան

Բոլոր մասնակից երկրների շահերից է բխում շարունակել զարգացնել ԵԱՏՄ-ն. Պեսկով

Բոլոր մասնակից երկրների շահերից է բխում շարունակել զարգացնել ԵԱՏՄ-ն. Պեսկով

Եվրասիական տնտեսական միությանը  մասնակցությունն անդամ երկրներին տալիս է համախառն ներքին արդյունքի նկատելի աճ։ Այդ մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք Կրեմլն ակնկալում է, որ Հայաստանը կարող է դադարեցնել իր մասնակցությունը ԵԱՏՄ-ին։

Նա ընդգծել է, որ «բոլոր մասնակից երկրների շահերից է բխում շարունակել զարգացնել ԵԱՏՄ-ն»։

«Ընդհանուր առմամբ, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացը ինքնին շատ հաջող է՝ ապահովելով զարգացում անդամ երկրների համար»,- պարզաբանել է Պեսկովը։ «Մասնակից երկրները դա գիտեն, և, անշուշտ, այս ինտեգրացիոն գործընթացի մասնաբաժինը ԵԱՏՄ երկրների ՀՆԱ-ի տարեկան աճի տեմպերում բավական նկատելի է»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում