Հայ Առաքելական Եկեղեցու բարձրագույն ղեկավարությունը ձախողել է հոգևոր առաջնորդությունը. Փաշինյան

ԼԼուսինե Մուրադյան

Մենք եկեղեցու հետ չենք հակամարտում: Եկեղեցին մեզ հետ հակամարտո՞ւմ է, թե՞ չի հակամարտում՝ ինքը պետք է պատասխանի այդ հարցին: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե կա՞ Հայ Առաքելական Եկեղեցի-իշխանություն հակամարտություն: 

«Չնայած՝ եթե որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում, այդ քաղաքական հայտի ներկայացումը նշանակում է, որ նրանք խոստովանում են հոգևոր առաջնորդություն իրականացնելու գործում իրենց ձախողումը կամ անկարողությունը:

Այսօր կան Հայաստանում հոգևորականներ, որոնք, իրոք, հոգևոր առաջնորդություն են իրականացնում: Ի՞նչ է հոգևոր առաջնորդությունը: Հոգևոր առաջնորդությունը մարդկանց օգնելն է, աջակցելն է, պայմանական ասած՝ Աստծո հետ հարաբերություններում, որ մարդն իր ներաշխարհի, ինքն իր հետ ներդաշնակություն գտնի, և այսօր կան հոգևորականներ, որոնք ճշգրիտ հենց այդ գործունեությունն են իրականացնում»,- ասաց նա:

Ըստ Փաշինյանի՝ քաղաքական հայտ ներկայացնում են այն հոգևորականները, որոնք հոգևոր առաջնորդությունը ձախողել են, այն է՝ ձախողել են մարդկանց Աստծո հետ կապելու առաքելությունը:

«Ցավոք սրտի, այս դիրքի և իրադրության մեջ են հայտնված շատ բարձրաստիճան հոգևորականներ: Ոչ բոլորը, բայց շատերը: Բարձրաստիճանների մեջ էլ կան բազմաթիվները, որոնք, իրոք, հոգևոր առաջնորդությամբ են զբաղված»,- ասաց նա՝ անդրադառնալով թեմային որպես մարդ, որը հավատում է Աստծուն, որպես Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ, մարդ, որը մկրտվել է, և որի երեխաները մկրտվել են Հայ Առաքելական Եկեղեցում:

«Հայ Առաքելական Եկեղեցու բարձրագույն ղեկավարությունը ձախողել է հոգևոր առաջնորդությունը: Ձախողե՛լ է: Եվ ես երևի վերջին մարդն եմ ՀՀ-ի, որ սա ասում եմ:

Բիզնես պրոյեկտնե՞ր. խնդիր չկա, կոֆե-շակալա՞դ. ոչ մի պրոբլեմ, ավտո-«մարշուտկա՞». բացարձակապես հարց չկա՝ փորձագետի մակարդակով: Աստված-Աստվածաշո՞ւնչ, Կտակարան-Ավետարա՞ն. դա խիստ կասկածում եմ, որ իրենց հետ կապ ունի, և դա երևում է ամենօրյա կյանքում, և դա, իմ կարծիքով, արմատացած խոսույթ է: Եվ մարդիկ ի՞նչ անեն. պետք է քաղաքական հայտ ներկայացնեն, որովհետև ձանձրալի է իրենց համար այդ գործունեությունը: Չեն տիրապետում այդ գործունեությանը»,- ասաց նա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում