Երկիրը չտանել ցնցումների. վրացի փորձագետները՝ վիճահարույց օրինագծի վերաբերյալ

ԴԴիանա Գասպարյան

Այս օրերին ներքաղաքական կյանքը հանգիստ չէ հարևան Վրաստանում, որն ուղեկցվում է ցուցարարների ու իրավապահների բախումներով: Պատճառը «Օտարերկրյա պետության շահեր հետապնդող կազմակերպության» մասին օրինագծի ընդունումն է, որը հասարակական կազմակերպություններին պարտավորեցնում է ներկայացնել եկամուտների պաշտոնական հայտարարագիր: Իշխանությունը հիմնավորում է, որ քաղհասարակության հատվածի ֆինանսական միջոցները վերահսկելի ու թափանցիկ չեն, նաև նրանց հասցեին կառավարող ուժը մեղադրանքներ է հնչեցնում՝ երկրում անկայունություն ստեղծելու համար:

Իշխանության տեսակետը անընդունելի է մյուս կողմի համար: Նրանք պնդում են, որ այդ կերպ փորձում են լռեցնել ու սահմանափակել իրենց: Օրինագիծը մտահոգել է նաև Թբիլիսիի արևմտյան գործընկերներին. Վաշինգտոնից և Բրյուսելից իշխանությանը կոչ են անում կասկածի տակ չդնել երկրի եվրա-ատլանտյան ինտեգրումը: Վրացի փորձագետների գնահատականն էլ այս հարցում միանշանակ չէ :

Ինչ լուծումներ են առաջարկվում՝՝ Դիանա Գասպարյանի անդրադարձը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում