ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ նոր պատժամիջոցներ՝ ՌԴ ՊՆ ստորաբաժանումների նկատմամբ

ԱՄՆ նոր պատժամիջոցներ՝ ՌԴ ՊՆ ստորաբաժանումների նկատմամբ

Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի տասնյակ ֆիզիկական անձանց և կազմակերպությունների դեմ։ ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալով՝ սահմանափակումները, մասնավորապես, տարածվում են ռուսական նավերի, «Պոբեդա» ավիաընկերության, ավտոգործարանների, այլ ձեռնարկությունների, ՊՆ ստորաբաժանումների վրա:

Սահմանափակումներ են կիրառվել նաև տասնյակ անձանց նկատմամբ, որոնց Վաշինգտոնը կասկածում է ռուսական ռազմարդյունաբերական համալիրը զարգացնելու մեջ։ Պատժամիջոցների ցանկում ներառվել են Ադրբեջանում, Թուրքիայում, Չինաստանում, Բելառուսում, Բելգիայում, Սլովակիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում տեղակայված կազմակերպություններ և ֆիզիկական անձինք: ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալով՝ նրանք օգնում են Մոսկվային արտերկրից անհրաժեշտ տեխնոլոգիաներ և սարքավորումներ ձեռք բերել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում