Մայիս 2-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԼԼիլիթ Ասատրյան

Հայաստանի ինքնիշխանութեան և անկախութեան զարգացման կարևոր անկիւնաքարը կը դրուի. վարչապետ:

Պաշտպանութեան նախարարութիւնը սկսաւ Կիրանց և Խէյրէմլի գիւղերու հատուածը ականազերծել:

Ֆրէնք Փալօն և Ճիմ Քոսթան քննարկած են Հայաստանի տնտեսական դիմակայունութեան ամրապնդման և ժողովրդավարական բարեփոխումներու ընթացքը:

Լեռնային Ղարաբաղէն բռնի տեղահանուածներուն պէտք է աջակցիլ ըստ խոցելիութեան. Նանա Սքաու:

Ամերիկայի Միջազգային կրօնական ազատութեան յանձնաժողովը կոչ ըրաւ կառավարութեան Լեռնային Ղարաբաղի մէջ մշակութային կառոյցներու պաշտպանութեան համար նիւթական օժանդակութիւն յատկացնել:

66 քոնկրեսական կոչ ըրած է 20 մլն․ տոլարի ռազմական օգնութիւն յատկացնել Հայաստանին:

Ղրղզիստան շահագրգռուած է ռազմական ոլորտէն ներս Ատրպէյճանի հետ գործակցութեամբ. Ժապարով:

Սահմանային խնդիրները լուծելու համար Ղրղզիստան և Տաճկիստան կարող են տարածքներ փոխանակել:

Ուաշինկթըն դատապարտեց Վրաստանի մէջ քննարկուող վիճայարոյց օրինագիծը:

Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում