Կառավարությունը կաջակցի բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներին՝ վերապատրաստվելու կամ կրթություն ստանալու

ԼԼուսինե Մուրադյան

Կառավարությունը բարձրագույն կրթություն չունեցող, բայց հանրակրթական հաստատություններում աշխատող ուսուցիչներին վերապատրաստվելու կամ բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն կտա: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ մայիսի 2-ի նիստին ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նախարարը հիշեցրեց, որ 2011-ին, «Հանրակրթության մասին» օրենքում կատարված փոփոխության համաձայն, սահմանվեց, որ ուսուցչի կրթական նվազագույն աստիճանը պետք է լինի բարձրագույնը: Այն ուսուցիչները, որոնք չէին համապատասխանում օրենքի պահանջներին, կարող էին շարունակել մասնագիտական գործունեությունը մինչև 2018-ի օգոստոսի 20-ը: 2018-ին վերջնաժամկետը երկարացվեց մինչև 2023-ի օգոստոսի 20-ը:

«Բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներն ունեցել են շուրջ 12 տարի բարձրագույն կրթություն ունենալու պահանջն իրագործելու համար: Ու չնայած 2023-ի սկզբին տվյալների վերլուծությունը ցույց տվեց, որ բազմաթիվ ուսուցիչներ ապահովել են օրենքի պահանջի կատարումը և ստացել բարձրագույն կրթություն, համակարգում դեռևս շարունակում էր մնալ ավելի քան 1300 ուսուցիչ, որոնք բարձրագույն կրթություն չունեին, շարունակում էին դասավանդել, և օրենքի պահանջի համաձայն՝ 2023 թվականի օգոստոսի 20-ից պետք է դադարեցնեին ուսուցչական աշխատանքը»,- պարզաբանեց Անդրեասյանը:

Նախարարը հիշեցրեց նաև, որ 2021-ից ներդրվել է կամավոր ատեստավորման համակարգ, համաձայն որի՝ բաձրագույն կրթություն չունեցող ուսուցիչները կամավոր ատեստավորման շեմը հաղթահարելու դեպքում կշարունակեին աշխատանքը:

«894 ուսուցիչ, որոնք չունեն բարձրագույն կրթություն, նախորդ տարի դիմեցին կամավոր ատեստավորման: Նրանցից 354-ը կամավոր ատեստավորման արդյունքներով համարվում են ատեստավորված, շարունակում են իրենց ուսուցչական գործունեությունը, և նաև բարձրացված վարձատրություն են ստանում, բայց մի քանի հարյուր ուսուցիչ օրենքի սահմանված պահանջին չհամապատասխանելու հիմքով դադարեցրել են ուսուցչի գործունեությունը»,- տեղեկացրեց նախարարը՝ միաժամանակ ընդգծելով, որ նրանք դեռ հնարավորություն ունեն կա՛մ ստանալ բարձրագույն կրթություն, կա՛մ հաղթահարել ատեստավորման շեմը:

«Քննարկումները ցույց են տալիս, որ որպեսզի այս երկու եղանակներից որևէ մեկից օգտվեն, մեր մանկավարժները կարիք ունեն աջակցության կա՛մ բարձրագույն կրթության նպատակով ուսման վճարի փոխհատուցման տեսքով, կա՛մ կամավոր ատեստավորմանը նախապատրաստվելու նպատակով պետութան կողմից կազմակերպվող վերապատրաստմանը մասնակցելու տեսքով:

Այս նախագծով առաջարկում ենք օջանդակության ծրագիր իրականացնել բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների համար, որպեսզի կա՛մ փոխհատուցենք նրանց՝ բարձրագույն կրթություն ստանալու նպատակով ուսման վճարը, կա՛մ մասնակցության հնարավորություն տանք նշված վերապատրաստմանը»,- ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքեց՝ գոհ է, որ Կառավարությունը նման ծրագիր է իրականացնում, ապա հավելեց՝ ուսուցիչների՝ բարձրագույն կրթություն ունենալու մասին պահանջը հաստատվել է 2011-ին, և որ քաղաքականությունների հետևողականությունը շատ կարևոր է:

«Մեր քաղաքականությունների, որոշումների վրա պետք է, ոչի՛նչ, մի քիչ երկար մտածենք, բայց երբ որոշումը կայացվում է, որոշումները պետք է իրագործվեն, և սա զարգացման շատ կարևոր գրավական է և շատ կարևոր նախապայման»,- ասաց Փաշինյանը և ընդգծեց՝ այսօրվա կրթության մակարդակն է որոշում, թե աշակերտը հասուն տարիքում բարեկեցության ինչ մակարդակում է լինելու:

Նախարարը նաև տեղեկացրեց, որ ծրագրի հաստատումից հետո եռամսյա ժամկետ է լինելու դիմում ներկայացնելու համար՝ կա՛մ վերապատրաստման ծրագրին ներգրավվելու, կա՛մ բուհում իրենց կրթությունը ստանալու: Բուհ ընդունվածների առաջին կիսամյակի վարձը կփոխանցի Կառավարությունը, երկրորդ կիսամյակից սկսած՝ կգործի ՄՈԳ-ի նվազագույն շեմ, այն է՝ կարևոր կլինի բարձրագույն կրթություն ստացող ուսուցչի առաջադիմությունը:

«Չենք կարող առանց առաջադիմության գործոնը հաշվի առնելու շարունակել օժանդակությունը»,- ասաց նախարարը:

Հետաքրքրված ենք ոչ միայն փոքր մոդուլյար ռեակտորներով, այլև ավանդական տեխնոլոգիայով ատոմակայան ունենալու հնարավորությամբ. ՏԿԵ նախարար

Հետաքրքրված ենք ոչ միայն փոքր մոդուլյար ռեակտորներով, այլև ավանդական տեխնոլոգիայով ատոմակայան ունենալու հնարավորությամբ. ՏԿԵ նախարար

TRIPP-ի հետ կապված՝ 2027-ին բյուջետավորված գումար չունենք, ենթակառուցվածքների զարգացման ֆինանսավորումը պետք է իրականացնի ստեղծված ընկերությունը. Վահե Հովհաննիսյան

TRIPP-ի հետ կապված՝ 2027-ին բյուջետավորված գումար չունենք, ենթակառուցվածքների զարգացման ֆինանսավորումը պետք է իրականացնի ստեղծված ընկերությունը. Վահե Հովհաննիսյան

Բոլորիս պարտավորությունն է այնպես աշխատել, որ ամեն քայլ ձեռնարկվի մարդկանց վերադարձն ապահովելու համար. ՀՀ ՄԻՊ-ը՝ գերիների մասին

Բոլորիս պարտավորությունն է այնպես աշխատել, որ ամեն քայլ ձեռնարկվի մարդկանց վերադարձն ապահովելու համար. ՀՀ ՄԻՊ-ը՝ գերիների մասին

Համոզված և հավատացած եմ, որ ՀՀ-ն կարելի է դարձնել կոռուպցիայից զերծ պետություն, և դա մեր տեսլականն է. Փաշինյան

Համոզված և հավատացած եմ, որ ՀՀ-ն կարելի է դարձնել կոռուպցիայից զերծ պետություն, և դա մեր տեսլականն է. Փաշինյան

Մենք ձև չենք անում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ, մենք իսկապես պայքարում ենք կոռուպցիայի դեմ. Փաշինյան

Մենք ձև չենք անում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ, մենք իսկապես պայքարում ենք կոռուպցիայի դեմ. Փաշինյան

Հորդորում եմ քաղաքական մեծամասնությանը և փոքրամասնությանը միավորել ուժերը և այլընտրանքային լուծումներ գտնել. ՀՀ ՄԻՊ-ը՝ ՔԿՀ-ների պայմանների մասին

Հորդորում եմ քաղաքական մեծամասնությանը և փոքրամասնությանը միավորել ուժերը և այլընտրանքային լուծումներ գտնել. ՀՀ ՄԻՊ-ը՝ ՔԿՀ-ների պայմանների մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում