«Ստացվում է 365 օրում 300 ռեստորան-հյուրանոց է բացվել Երևանում». ոլորտի ռեկորդային աճն ու խնդիրները

ԼԼիլիթ Ասատրյան

 Հայաստանյան խոհանոցն ու ջերմ հյուրընկալությունը շարունակում են պահպանել հանրահայտ գրավչությունը՝ իրենց հետևից տանելով նաև տնտեսությունը: Ռեստորանային ու հյուրանոցային ոլորտը 2024-ը ակտիվ է մեկնարկել. Վիճակագրական կոմիտեի տվյալով միայն հունվարին արձանագրվել է 21.8 մլրդ դրամի շրջանառություն: Այս ցուցանիշը հետաքրքիր է հատկապես 2023-ի ֆոնին, որը ներգնա զբոսաշրջության առումով եղել է ռեկորդային: Տեղացիները հատկապես շատ են օգտվում ռեստորաններից. օտարազգի զբոսաշրջիկների նկատմամբ հարաբերակցությունը 60/40 է:

Խնդիր է գների բարձրացումը: Նույնիսկ ռեստորանների տերերն են խոստովանում, որ Երևանում գները շատ չեն տարբերվում եվրոպական ռեստորաններից: Այս պայմաններում ինչի հաշվին է ընդհանուր ոլորտում աճ արձանագրվել: Որոշ տվյալներով մեր երկրում միայն անցյալ տարի բացվել է 300 ռեստորան: Սա մի կողմից նպաստել է մրցակցության մեծացմանը, իսկ մյուս կողմից՝ ոլորտից որոշ մասի դուրսմղմանը: Կարևոր է մրցակցությունը չկորցնելը ու զարգացման աճի տեմպը պահպանելը, իսկ դրա համար մասնագետներն անհրաժեշտ են համարում անհարկի թանկացումներից խուսափելը:

Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում