Օրը՝ 60 վայրկյանում | 30.03.2024

ՄՄարո Թարվերդյան

Գալուզինն ու Մամեդովը քննարկել են Հարավային Կովկասում ընթացիկ իրավիճակը:

Զաքիր Հասանովը հանձնարարել է պահպանել Ադրբեջանի զորամասերի մարտական պատրաստվածության մակարդակը:

Տարածաշրջանային խնդիրները պետք է կարգավորեն տարածաշրջանի երկրները. Ադրբեջանում Իրանի դեսպան:

Դեսպան Մեհդի Սոբհանին ընդգծել է իրանական ընկերությունների՝ Հայաստանում գործունեություն ծավալելու պատրաստակամությունը:

Փետրվարին Հայաստան է այցելել մոտ 127 հազար զբոսաշրջիկ:

Մոսկվայի մարզում ահաբեկչության տուժածների թիվը հասել է 695-ի:

Ստավրոպոլում կանխված ահաբեկչության հեղինակները Կենտրոնական Ասիայից են. ՌԴ ԱԴԾ:

Եվրամիությունը փակել է երկինքը թուրքական ավիաընկերության համար՝ Ռուսաստանի հետ կապերի պատճառով:

Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են փոխադարձ հարվածների մասին:

Ուկրաինան ստիպված կլինի նահանջել, եթե ԱՄՆ-ը անհրաժեշտ ռազմական օգնություն չցուցաբերի Կիևին. Զելենսկի:

ՀԱՄԱՍ-ը ներկայացրել է Իսրայելի հետ անուղղակի բանակցությունների համար չորս պայման:

Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի ուղղությամբ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում