ԳԳոհար Սարգսյան

Արտաշավան գյուղի գազալցակայանի մոտակայքում ավտոմեքենան բախվել է սյանը

Արտաշավան գյուղի գազալցակայանի մոտակայքում ավտոմեքենան բախվել է սյանը

Մարտի 16-ին` ժամը 14։33-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արտաշավան գյուղի գազալցակայանի մոտակայքում էլեկտրական սյան երկաթե կառուցատարրը մտել է ավտոմեքենայի մեջ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

 

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Մ․, ծնված 1981 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթբետոնե սյանը․ վերջինս ընկել է ավտոմեքենայի վրա և մասնակի մխրճվել շարժիչի հատվածի մեջ։

 

 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Ա․ Ս․-ն (ծնված 2020 թ․) տեղի ուժերով տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները կտրել են կառուցատարրը և սյունը հեռացրել ավտոմեքենայի վրայից։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում