ԳԳոհար Սարգսյան

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշին

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

Նախագահը բարձր է գնահատել գործարարի նախաձեռնությամբ տնտեսության այլ ոլորտներում Հայաստանում իրականացվող ծրագրերը, որոնք մասնավորապես ժամանակակից գյուղատնտեսության վարման բնագավառում կիրառելի օրինակներ են:

Վահե Գաբրաշը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և շեշտել, որ շարունակելու է իր ակտիվ ներգրավվածությունը Հայաստանում իրականացվող տարբեր ծրագրերում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում