ԼԼուսինե Մուրադյան

Այս տարի ուզում ենք սկսել մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցումը. Ավինյան

Այս տարի ուզում ենք սկսել մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցումը. Ավինյան

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագծանախահաշվարկային փաստաթղթերի ձեռքբերման մրցույթն ավարտվել է, որի արդյունքում հաղթող կազմակերպության հետ կնքվել է պայմանագիր: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվեց քաղաքապետ Տիգրան Ավինյանին։

Այս պահին Երևանի քաղաքապետարանի հատուկ ծրագրերի վարչությունում  ճարտարապետահատակագծային փաստաթղթերը կազմման փուլում են: Ավարտական փուլում է նաև ազդեցության տակ գտնվող հողերի գերակա շահի որոշման նախագծի պատրաստումը, որն այս շաբաթ կշրջանառվի:

Քաղաքապետը հիշեցրեց, որ երկու ամիս փորձաքննություն է տեղի ունենալու, որից հետո լինելու է համալիր քննություն, որը պարտադիր պահանջ է:

«Մենք ուզում ենք սկսել այս տարի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցումը, և, հետևապես, սա պահանջում է նաև մեր կողմից ջանք, որպեսզի մեր բոլոր գործընկերները տեղեկացված լինեն նախագծից, որպեսզի համալիր փորձաքննության փուլը նույնպես հնարավորինս սեղմ ժամկետներում անցնենք»,- ասաց Ավինյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում