Թե՛ երեխաները, թե՛ մեծահասակները պետք է պահպանեն ֆիզիկական ակտիվությունը` քաշը վերահսկելու, ճարպակալումից խուսափելու և մի շարք հիվանդությունների զարգացումը կանխելու համար: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Կարևոր է`
- սահմանափակել ճարպերի և շաքարի քանակը
- ուտել ավելի շատ միրգ, բանջարեղեն, ամբողջահատիկ և ընդեղեն
- պահպանել կանոնավոր ֆիզիկական ակտիվություն`
երեխաները` օրական 60 րոպե,
մեծահասակները` շաբաթական 150 րոպե:










