ԳԳոհար Սարգսյան

Երեխաները հնարավորություն են ունեցել իրենց հետաքրքրող հարցերը քննարկել Շվեյցարիայում ՀՀ դեսպանի հետ

Երեխաները հնարավորություն են ունեցել իրենց հետաքրքրող հարցերը քննարկել Շվեյցարիայում ՀՀ դեսպանի հետ

Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով խորհրդի անդամները Պաշտպան Անահիտ Մանասյանի գլխավորությամբ առաջին անգամ մասնակցել են ՄԱԿ-ի երեխաների իրավունքների կոմիտեի Հայաստանի վերաբերյալ նախանիստին։ ՀՀ ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ կոմիտեի նիստի ընթացքում երեխաները բարձրաձայնել են իրենց իրավունքներին առնչվող մի շարք հարցեր և ներկայացրել դրանց վերաբերյալ իրենց դիտարկումները, ինչը չափազանց կարևոր է հետագայում երեխաների իրավունքների պաշտպանության առավել արդյունավետ համակարգ ձևավորելու և որոշումների կայացման գործընթացում երեխայի մասնակցության իրավունքի ապահովման տեսանկյունից։

Այցի շրջանակում երեխաները հնարավորություն են ունեցել իրենց հետաքրքրող մի շարք հարցեր քննարկել Շվեյցարիայում ՀՀ դեսպանի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում Դեսպանը ներկայացրել է դիվանագիտական աշխատանքի առանձնահատկությունները, պատասխանել երեխաներին հուզող մի շարք հարցերի։ Երեխաները հանդիպել են նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով Խորհրդի անդամների այցելությունը կազմակերպվել էր Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ` Հայասատում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի և «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի աջակցությամբ։

Հիշեցնենք, որ փետրվարի 8-ից 11-ը Շվեյցարիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Ժնևում մի շարք հանդիպումներ է անցկացրել, այդ թվում՝ Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների Գերագույն հանձնակատարի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գրասենյակներում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում