Օրը՝ 60 վայրկյանում | 19.02.2024

ԼԼուսինե Մուրադյան

Եռակողմ հայտարարության մնացած կետերը, ըստ էության, Ադրբեջանը և Ռուսաստանի Դաշնությունը ճղել-գցել են մի կողմ. Փաշինյան:

Ուկրաինայի հարցով Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ, և սա մեր անկեղծ դիրքորոշումն է. վարչապետ:

Ռուսաստանը համաձայն չէ Ուկրաինայի հարցում Հայաստանի դիրքորոշման հետ և համառորեն կշարունակի բացատրել իր իրավացիությունը. Պեսկով:

ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը. Կոլոմինա:

Սահմանամերձ և տարածաշրջանային հարևանների հետ Իրանի հարաբերությունները զարգանում են. Քանանի:

Պուտինը Թուրքիան անվանել է գազի ոլորտում ամենահուսալի գործընկերը:

Ավդեևկան անցել է ռուսական կողմի վերահսկողության տակ:

Իսրայելը Բրազիլիայի նախագահին անցանկալի անձ է հայտարարել Գազայի հատվածում պատերազմը Հոլոքոստի հետ համեմատելու պատճառով:

ՄԱԿ-ի դատարանը կքննի Իսրայելի գործողությունները Պաղեստինում:

Եվրամիությունը սկսել է քննարկել ՆԱՏՕ-ին այլընտրանք ստեղծելու հարցը. WP:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում