Բաքուն ՀՀ դիրքերը թուլացնելու և ԵՄ առաքելությունը վարկաբեկելու քաղաքականություն է վարում

ԼԼիլիթ Ասատրյան

Յոթ ամսվա դադարից հետո երեկ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի միջնորդությամբ Մյունխենում հանդիպեցին Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները: Ալիևը վերջին շրջանում մերժում էր արևմտյան հարթակներում հանդիպման միջնորդությունները և նախորդ տարվա հոկտեմբերին նույնիսկ չեղարկել էր Գրանադայում նախատեսված հնգակողմ հանդիպմանը իր մասնակցությունը:

Փետրվարի 17-ի հանդիպումը հետևեց հայ-ադրբեջանական սահմանին լարվածությանը, որի հետևանքով նախորդ շաբաթ զոհվեց 4 հայ զինծառայող: Արդյոք հանդիպմանը անդրադարձ եղել է ադրբեջանական կողմի վերջին սադրանքներին՝ կարելի էր հասկանալ պաշտոնական հաղորդագրության ենթատեքստից միայն: Ըստ այդ հաղորդագրության՝ կողմերը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանն ուղղված քայլերը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքները խաղաղության պայմանագրի շուրջ:

Որ հանդիպմանը սահմանային բռնություններին անդրադարձ եղել է, այդ մասին իր գրառման մեջ նշել է Գերմանիայի կանցլերը: Ըստ Օլաֆ Շոլցի՝ երկու կողմերը պայմանավորվել են բաց հարցերը լուծել առանց նոր բռնությունների: «Գերմանիան և Եվրոպան պատրաստ են իրենց հնարավորությունների սահմաններում աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին։ Ես դա հաստատել եմ երկու երկրների հետ քննարկումներում», -X-ի իր միկրոբլոգում գրել է Օլաֆ Շոլցը:

Մանրամասները՝ ռեպորտաժում

Հեղինակ Նորայր Շողիկյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում