ԼՂ-ից տեղահանվածների խնդիր, տարածաշրջանային հարցեր․Մյունխենում ՀՀ վարչապետի երկկողմ հանդիպումները

ԳԳոհար Սարգսյան

Մյունխենի անվտանգության համաժողովի երկրորդ օրը Հայաստանի վարչապետը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Հանդիպումից հետո ԱՄՆ պետքարտուղարը վարչապետ Փաշինյանի հետ զրույցը գնահատել է արդյունավետ, նշել, որ քննարկել են, թե ինչպես կարող են աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին և շարունակել ամրապնդել հայ-ամերիկայն երկկողմ հարաբերությունները:

Նիկոլ Փաշինյանը մինչև այդ հանդիպել է նաև ԵԱՀԿ նախագահ, Մալթայի արտաքին գործերի նախարար Իեն Բորջի հետ, կողմերը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ: Տեղի է ունեցել նաև Փաշինյանի հանդիպումը Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրի հետ:

Իրաքի իր գործընկերոջ հետ Հայաստանի վարչապետը քննարկել է ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացումը:

Մանրամասները` Լիանա Խաչատուրյանի ռեպորտաժում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում