Հայաստանը և Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն. Ալիև

ԳԳոհար Սարգսյան

Բաքվում տեղի է ունեցել Իլհամ Ալիևի երդմնակալության արարողությունը։ Ադրբեջանի նախագահի պաշտոնը նա ստանձնում է արդեն հինգերորդ անգամ: Փետրվարի 7-ին կայացած արտահերթ նախագահական ընտրություններում Ալիևը ստացել էր ձայների ավելի քան 92 տոկոսը։ ԵԱՀԿ դիտորդական առաքելության գնահատմամբ` այն անցել էր մի շարք խախտումներով և սահմանափակումներով, այլընտրանքի բացակայության պայմաններում:

Երդմնակալության արարողության ընթացքում Ալիևը հայտարարել է, թե Հայաստանը և Ադրբեջանը հարաբերությունների կարգավորման գործընթացում միջնորդների կարիք չունեն:

«Ձեր գործով զբաղվեք, մենք մեր հարցերը լուծել ենք», - ասել է նա։

Ալիևը հերթական անգամ ռազմատենչ հռետորաբանություն է կիրառել, նշել՝ շարունակելու են բանակաշինության գործընթացը: Նրա ձևակերպմամբ՝ ինչ հովանավորներ էլ Հայաստանն ունենա, ոչ ոք չի կարող կանգնեցնել Ադրբեջանին: Ադրբեջանի նախագահը նշել է, թե Բաքուն Հայաստանի տարածքի նկատմամբ հավակնություններ չունի, և հերթական անգամ մեղադրել հայկական կողմին՝ Ադրբեջանի նկատմամբ իբր հավակնություն ունենալու համար:

«Եթե Հայաստանը չփոխի իր օրենսդրությունը և չհրաժարվի տարածքային պահանջներից, խաղաղության պայմանագիր չի լինի», - հավելել է Ալիևը:

Մանրամասները` Դիանա Գասպարյանի ռեպորտաժում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում