ՄՄարիամ Մխիթարյան

ՆԱՏՕ-ն չի կարող կախված լինել ԱՄՆ նախագահի քմահաճույքից. Ժոզեպ Բորել

ՆԱՏՕ-ն չի կարող կախված լինել ԱՄՆ նախագահի քմահաճույքից. Ժոզեպ Բորել

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, մեկնաբանելով ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի մասին հայտարարությունները, ասել է, որ դաշինքը չպետք է կախված լինի քաղաքական գործիչների տրամադրությունից կամ ԱՄՆ նախագահի քմահաճույքից, և բոլորին կոչ է արել «լրջանալ»։

«ՆԱՏՕ-ի երկրները չեն կարող այսօր ասել այո, իսկ վաղը՝ ոչ, երբ խոսքը վերաբերում է դաշինքի պաշտպանությանը: Այն կա՛մ կա, կա՛մ չկա»,- հավելել է Բորելը:

Ավելի վաղ Թրամփը Հարավային Կարոլինայում աջակիցների հանրահավաքում ասել էր, որ նախագահ ընտրվելու դեպքում չի պաշտպանի դաշինքին «հարձակման» դեպքում, քանի որ ՆԱՏՕ-ի երկրները բավարար միջոցներ չեն հատկացնում պաշտպանությանը։

Նա զգուշացրել է, որ որպես նախագահ չի պատրաստվում անվճար պաշտպանել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին հնարավոր հարձակումից։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում