ՄՄարիամ Մխիթարյան

Ավստրիան ուղիներ է փնտրում «Գազպրոմի» հետ գազային պայմանագրերից դուրս գալու համար. ԶԼՄ-ներ

Ավստրիան ուղիներ է փնտրում «Գազպրոմի» հետ գազային պայմանագրերից դուրս գալու համար. ԶԼՄ-ներ

Ավստրիան ուսումնասիրում է «Գազպրոմի» հետ 2018-ից մինչև 2040 թվականը երկարաձգված գազային պայմանագրերից դուրս գալու հնարավորությունները, ինչպես նաև գազի աղբյուրների դիվերսիֆիկացման ուղիները՝ Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու համար, երկուշաբթի ասել է Ավստրիայի կլիմայի և շրջակա միջավայրի պաշտպանության, էներգետիկայի, նորարարության և տեխնոլոգիաների հարցերով նախարար Լեոնոր Գևեսլերը:

Նա նաև հայտարարել է, որ նախարարությունը մտադիր է պարտավորեցնել ավստրիական ընկերություններին կոնկրետ քայլեր ձեռնարկել՝ նվազեցնելու ռուսական գազի մասնաբաժինը իրենց գնումներում, և խոստացել է գնահատել նման պահանջի իրավական հիմքը։

«Շուկան և նրա էներգետիկ ընկերությունները բավարար մակարդակով չեն կատարում ռուսական գազից կախվածությունը նվազեցնելու իրենց պարտավորությունները, գազի ներկրման դիվերսիֆիկացումը շատ դանդաղ է ընթանում»,- ասել է նախարարը։

Գևեսլերի ղեկավարած նախարարությունը նաև հանձնարարել է ավստրիական Wifo տնտեսական հետազոտությունների ինստիտուտին մինչև այս տարվա ամառ ուսումնասիրել պայմանագրի ավարտի տնտեսական հետևանքներն ու ռուսական գազից կախվածության պահպանման ռիսկերը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում