ԳԳոհար Սարգսյան

Հաճախակի են դարձել խաբեությամբ գումար հափշտակելու դեպքերը. Ոստիկանության Սիսիանի բաժնի զգուշացումը

Հաճախակի են դարձել խաբեությամբ գումար հափշտակելու դեպքերը. Ոստիկանության Սիսիանի բաժնի զգուշացումը

Ոստիկանության Սիսիանի բաժինը զգուշացնում է.

«Վերջին ժամանակահատվածում հաճախակի են դարձել էլեկտրոնային դրամապանակներից և հաշիվներից խաբեությամբ գումարներ հափշտակելու, ինչպես նաև բջջային հեռախոսով sms հաղորդագրությունների կամ բջջային հավելվածների (Viber, Whatsapp, Telegram, Facebook, Instagram)-ի միջոցով կեղծ հայտարարությունների, վարկային կամ այլ կազմակերպությունների անվան տակ հեշտ կամ արագ վարկեր տրամադրելու միջոցով խաբեությամբ գումարներ հափշտակելու դեպքերը:

Ուստի նմանատիպ խաբեությունների զոհ չդառնալու համար հորդորում ենք Ձեր բանկային քարտերի գաղտնաբառերը, դարձերեսի եռանիշ թվերը, ինչպես նաև էլեկտրոնային դրամապանակների գաղտնաբառերը և կարճ հաղորդագրությունների միջոցով ստացված մեկանգամյա օգտագործման գաղտնաբառերը ՈՉ ՄԻ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՉՓՈԽԱՆՑԵԼ այլ անձանց /ոչ հեռախոսով, ոչ էլ բջջային հավելվածներով/:

Նման հարցում ստանալու պարագայում վստահ եղեք, որ փորձելու են Ձեր գումարները հափշտակել: Կարող եք զանգահարել ոստիկանության Սիսիանի բաժին 0283-2-27-02, 010-59-07-06 հեռախոսահամարներով»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում