Փետրուար 7-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԼԼիլիթ Ասատրյան

Կառավարութիւնը որևէ ոլորտէն ներս որևէ գաղտնի պայմանաւորուածութիւն չունի, որը Հայաստանի ժողովուրդին յայտնի չէ. Վարչապետ:

Կառավարող քաղաքական ուժը սեղանին դնելու փաթեթ չունի, որ ըսէ թէ սա կ՛առաջարկենք. Փաշինեան՝ նոր Սահմանադրութեան մասին:

Գերիներու ազատ արձակման և վերադարձի հարցը կը շարունակէ մնալ մեր օրակարգին վրայ. Վարչապետ:

Սահմանադրութեան փոփոխութեան մասին քննարկումները բացարձակապէս Հայաստանի ներքին գործը կը համարեմ. Գէորգ Պապոյեան:

Վրաստան պատրաստ է աջակցելու Հայաստանի և Ատրպէյճանի շփումներուն. Տարչիաշվիլի:

Իրան կը սատարէ Հայաստանի տարածքային ամբողջականութեան և դէմ է տարածաշրջանի սահմաններու փոփոխութեան. Հայաստանի մէջ Իրանի դեսպան:

Ատրպէյճանի անկախ լրատուամիջոցները ահազանգած են ընտրախախտումներու և կրկնաքուէարկութեան դէպքերու մասին:

Պունտեսթակի երկու նախկին պատգամաւորներուն մեղադրանք առաջադրուած է Ատրպէյճանի շահերը առաջ մղելու համար:

Սթամպուլի դատարանին քով ահաբեկչութեան փորձի գործով աւելի քան 30 անձ ձերբակալուած է:

Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում