ԱԱրսեն Մկրտչյան

Լոռու մարզի բոլոր ավտոճանապարհները փակ են բեռնատարների, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար

Լոռու մարզի բոլոր ավտոճանապարհները փակ են բեռնատարների, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար

ՆԳՆ փրկարար ծառայությունից հյտնում են՝ հանրապետությունում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ։

 
Փակ է Տաշիր քաղաքից դեպի Շիրակի մարզի Վարդաղբյուր գյուղ տանող ավտոճանապարհը:
Վարդենյաց լեռնանցքը և Սյունիք գյուղից Ջերմուկ քաղաքի խաչմերուկ տանող ավտոճանապարհը փակ են կցորդիչով բեռնատարների համար։
 
Լոռու մարզի բոլոր ավտոճանապարհները, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը փակ են բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյաց լեռնանցքը, Արթիկ-Ալագյազ, Ամասիա-Բերդաշեն և Վանաձոր-Ալավերդի ավտոճապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհը՝ բեռնատարների համար։

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում