Օրը՝ 60 վայրկյանում | 24.01.2024

ԼԼուսինե Մուրադյան

Բելգորոդի մարզում «Իլ-76» ինքնաթիռ է կործանվել. անձնակազմից բացի՝ ինքնաթիռում եղել են Ուկրանիայի ԶՈՒ-ի փոխանակման ենթակա 65 ռազմագերիները:

Թուրքիայի խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ վավերացրել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտը:

ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտի վավերացումը Թուրքիայի ինքնիշխան որոշումն է. Պեսկով:

Մնում է ափսոսանք հայտնել, որ Անկարան գործում է ոչ թե ամբողջ մարդկության, այլ առանձին դաշինքի շահերից ելնելով. Կոսաչով:

Լավրովն ու Իսրայելի ներկայացուցիչը միմյանց կշտամբել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում:

Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը պայմանավորվածություն են ձեռք բերել մեկամսյա զինադադարի շուրջ. Reuters:

ՀԱՄԱՍ-ը պատրաստակամություն է հայտնել սկսել պատանդների ազատ արձակման նոր համաձայնության քննարկումը. WSJ:

Գերմանիան Ուկրաինային 6 բազմաֆունկցիոնալ ուղղաթիռներ կտրամադրի:

Թրամփն ու Բայդենը հաղթել են Նյու Հեմփշիր նահանգի ներկուսակցական ընտրություններում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում