Ադրբեջանի նախագահի վերջին հարցազրույցում նույնիսկ ադրբեջանական բուն առաջարկից որոշակի հետընթաց է ենթադրվում. Միրզոյան

ԼԼուսինե Մուրադյան

Ադրբեջանի նախագահի վերջին հարցազրույցում նույնիսկ ադրբեջանական բուն առաջարկից որոշակի հետընթաց է ենթադրվում: Այդ մասին 2023-ի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը հայտարարեց, որ ՀՀ-ի համար հետագա սահմանազատման գործընթացում առավելագույն հստակությունը, ընդ որում՝ իրավական առումով անխոցելի հստակությունը, առանցքային է:

Այս կոնտեքստում նախարարը հիշատակեց Ալմա Աթայի հռչակագիրը, որով Խորհրդային Միության 12 հանրապետություններ պայմանավորվել են և ընդունել են, որ նախկին խորհրդային սոցիալիստական հանրապետությունների միջև անդմինիստրատիվ՝ վարչական սահմանները հետայսու ճանաչվում են բոլորի կողմից որպես նորանկախ պետությունների միջև միջպետական սահմաններ:

«Սա բավականին առանցքային համաձայնություն է, և սա մի համաձայնություն է, որ բացի նրանից, որ 1991-ին պայմանավորվել են Հայաստանը և Ադրբեջանը և մյուս հանրապետությունները, բայց նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները, ըստ էության, վերահաստատել են, օրինակ, 2022 թվականին՝ հոկտեմբերի 6-ին, Պրահայում և հետագա մի շարք հանդիպումների ընթացքում»,- ասաց նախարարը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում