Ոչ աշխատանքային օրերի կրճատումը վերջին տարիների կարևոր բարեփոխում. գործադիրի՝ այս տարվա վերջին նիստը

ԳԳոհար Սարգսյան

Ճանապարհային երթևեկության կանոնների խախտում կատարած վարորդը, եթե 15 օրվա ընթացքում վճարում է տուգանքի կեսը, ապա ամբողջ տուգանքը կհամարվի վճարված, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխության նախագիծը կառավարության նիստում ներկայացրել է ՆԳ նախարարը։

Գլխավոր դատախազը զեկուցել է, որ պետությանը կվերադարձվի Երասխ-2 զորամասի տարածքում գտնվող օտարման ոչ ենթակա հողամասը, որով մեղադրյալ էր Սեյրան Օհանյանը:

Գործադիրը հաստատել է նաև կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թվային համակարգի ստեղծման մրցույթի նախագիծը:

Մեկ այլ որոշմամբ էլ կենսաթոշակառուների անկանխիկի հետվճարը ամբողջությամբ կհատկացվի պետբյուջեից:

Մանրամասները` Մայա Խաչատրյանի ռեպորտաժում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում