Ռայիսին և աս-Սիսին քննարկել են Իրան-Եգիպտոս հարաբերությունները

ԳԳոհար Սարգսյան

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հետ, հայտնել է Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարի` քաղաքական հարցերով տեղակալը: Հեռախոսազրույցի ընթացքում Ռայիսին շնորհավորել է աս-Սիսիին` Եգիպտոսի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Զրուցակիցները քննարկել են Պաղեստինի շուրջ ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով իսլամական միասնության կարևորությունը: Նախագահները պայմանավորվել են կոնկրետ քայլեր ձեռնարկել երկու երկրների միջև հարցերի վերջնական կարգավորման համար:

Միջազգային իրադարձությունները` Մերի Ներսիսյանի ռեպորտաժում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում