Օրը՝ 60 վայրկյանում | 22.12.2023

ԼԼուսինե Մուրադյան

Ալեն Սիմոնյանը չի բացառել սահմանազատման հարցը խաղաղության պայմանագրից տարանջատելու հնարավորությունը:

Եթե ՀԱՊԿ-ն իր տարածքը չի պաշտպանում, ուրեմն այն չի աշխատում. Ալեն Սիմոնյան:

ՀԱՊԿ-ից Հայաստանի Հանրապետության դուրս գալու հարց ներկայումս օրակարգում չկա. ՌԴ դեսպան:

Մենք հավատում ենք, որ Ռուսաստանը և Հայաստանը մնում են դաշնակիցներ. Կոպիրկին:

Եվրամիությունը մտահոգված է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներով: Բաքուն Բրյուսելին մեղադրել է ներքին գործերին միջամտելու փորձի համար:

ԱՄՆ-ի և Չինաստանի բարձրաստիճան զինվորականները մեկ տարվա ընթացքում առաջին անգամ շփվել են միմյանց հետ. CNN:

ԱՄՆ-ն և Դանիան պաշտպանական գործակցության համաձայնագիր են ստորագրել:

Իսպանիան արգելափակել է ԵՄ մասնակցությունը Կարմիր ծովում ԱՄՆ գործողությանը. El Confidencial:

Իսրայելը պետք է անի հնարավորը՝ պաշտպանելու Գազայի հատվածի խաղաղ բնակիչների կյանքը. Քիրբի:

Հրաձգություն Կարլի համալսարանում. զոհվել է 14 մարդ, վիրավորվել՝ 25-ը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում