ՄՄարիամ Մխիթարյան

Ողջունում ենք հայ և ադրբեջանցի զինծառայողների ազատ արձակումը. ԱՄՆ պետքարտուղարություն

Ողջունում ենք հայ և ադրբեջանցի զինծառայողների ազատ արձակումը. ԱՄՆ պետքարտուղարություն

ԱՄՆ պետքարտուղարությունը ողջունել է հայ և ադրբեջանցի ձերբակալվածների ազատ արձակման մասին երկու հանրապետության ղեկավարների որոշումը:

«Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունը երկու ադրբեջանցի և երեսուներկու հայ կալանավորների ազատ արձակման մասին։ Այս հանձնառությունը վստահության ամրապնդման կարևոր միջոց է, քանի որ կողմերն աշխատում են խաղաղության համաձայնագրի ավարտի և հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Մենք ողջունում ենք Ադրբեջանի նախագահ Ալիևին և Հայաստանի վարչապետ Փաշինյանին Հարավային Կովկասի ժողովուրդների համար ավելի խաղաղ և բարգավաճ ապագայի հիմքեր ստեղծելու համատեղ ջանքերի համար։

Միացյալ Նահանգները կշարունակի վճռականորեն աջակցել տևական և արժանապատիվ խաղաղության հասնելու ջանքերին»,- ասված է հայտարարության մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում