Ինչու վթարայինի փոխարեն կառուցված նոր շենքը 1 տարի չեն հանձնել բնակչին. քննարկում գործադիրի նիստում

ՄՄայա Խաչատրյան

Այսօր Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցն է: Կառավարության նիստը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրքով: Գործադիրի որոշմամբ Ապարանում վթարային շենքերում բնակվող 43 ընտանիք նոր բնակարան կստանա. շահառուները նաև 88-ի երկրաշարժին տուն կորցրածներն ու Արցախյան պատերազմում զոհվածների ընտանիքներն են:

Կառավարությունը շարունակում է նաև ԼՂ-ից բռնի տեղահանվածների սոցիալական աջակցության տրամադրումը: 2023 թ. հոկտեմբերից մինչև 2024 թ. մարտը ներառյալ՝ բնակվարձի և կոմունալ ծախսերի 40+10 հազարական դրամի տրամադրման համար պետբյուջեից կհատկացվի 2 մլրդ 75 մլն դրամ: Ավելի քան 1 մլրդ 705 մլն դրամ կուղղվի տեղահանված 37 հազար անձի, նոյեմբերի հիսունհազարական դրամի հատկացմանը:

Կառավարության նիստի մանրամասները՝ տեսանյութում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում