ԱԱրսեն Մկրտչյան

Նոր բացիկ՝ նվիրված Ֆիլատելիստական ցուցահանդեսին

Նոր բացիկ՝ նվիրված Ֆիլատելիստական ցուցահանդեսին

«Հայփոստ» ընկերությունից տեղեկացնում են՝ 2023 թվականի դեկտեմբերի 4-ին, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի կազմակերպած «Քրիստոնեական արժեքներին և Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցին նվիրված ֆիլատելիստական ցուցահանդես» միջոցառման շրջանակներում հատուկ դրոշմակով մարվեց բացիկ՝ նվիրված Ֆիլատելիստական ցուցահանդեսին:

Բացիկի մարումն իրականացրին Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվի և թանգարանների տնօրեն Հոգեշնորհ Տ. Ասողիկ աբեղա Կարապետյանը, Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախագահ, «Յունիքոմփ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արմեն Բալդրյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Երկկողմանի բացիկը պատրաստվել է 500 տպաքանակով:

Բացիկի վրա պատկերված են Սուրբ Էջմիածնի Մայր տաճարը՝ Արարատ լեռան խորապատկերին, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի լոգոտիպը և «ՖԻԼԱՏԵԼԻՍՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՆՎԻՐՎԱԾ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻՆ ԵՎ ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼՈՒ ՄԱՀՎԱՆ 850-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ» գրառումը՝ հայերեն և անգլերեն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում