ԱԱնժելիկա Ժամհարյան

Լոռու մարզում կասեցվել է հացի արտադրամասի և հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

Լոռու մարզում կասեցվել է հացի արտադրամասի և հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

«Էմ-Գո» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասում և հանրային սննդի օբյեկտում ստուգման ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Լոռու մարզ, գ․ Շնող)։ Այս մասին տեղեկացրին ՍԱՏՄ-ից:

 

Մասնավորապես՝
  • հացի արտադրամասում հատակը, պատերի մակերևույթը, առաստաղը չեն գտնվել նորոգ վիճակում.
  • սահմանված չի եղել արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման գործընթացների պարբերականություն.
  • առանձին սարքավորումները՝ վառարանի արտաքին մակերևույթը, դարակաշարերը, հացաթխման դարակները գտնվել են ոչ բարվոք վիճակում, ինչը հնարավորություն չի տվել իրականացնել պատշաճ մաքրում և ախտահանում.
  • հանրային սննդի օբյեկտի խոհանոցի պատերը և հատակը չեն ունեցել հարթ մակերես, չեն գտնվել նորոգ վիճակում և հնարավոր չի եղել իրականացնել պատշաճ մաքրում ու ախտահանում,
  • հանրային սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով:

Տնտեսվարողի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում