Օրը՝ 60 վայրկյանում | 02.12.2023

ՄՄարո Թարվերդյան

Լիահույս եմ, որ ակտիվ երկխոսությունը և համատեղ նախաձեռնությունները շարունակական բնույթ կկրեն. ՀՀ վարչապետը ուղերձներ է հղել ԱՄԷ-ի նախագահին և փոխնախագահին:

Վահագն Խաչատուրյանը Եգիպտոսի նախագահի հետ քննարկել է միջազգային և տարածաշրջանային հարցեր, իսկ Կիպրոսի նախագահի հետ` գործակցության խթանման ուղղություններն ու հնարավորությունները:

ՀՀ ՄԻՊ-ը Թբիլիսիի համաժողովում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերին:

Հայաստանը միացել է Երեխաների, երիտասարդների և կլիմայի գործողությունների ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջկառավարական հռչակագրին:

Հայրենական «Հայասաթ-1» արբանյակը տիեզերք է արձակվել, անջատվել է հրթիռից ու դուրս եկել ուղեծիր:

ԱՄՆ-ը խոր մտահոգություն է հայտնել Ադրբեջանում լրագրողների շարունակական ձերբակալությունների կապակցությամբ:

Աբդոլլահիանն Արևմուտքին մեղադրել է երկակի ստանդարտների համար:

Գազայի այդ մսագործները, հատկապես՝ Բենիամին Նեթանյահուն, կկրեն անհրաժեշտ պատիժը. Էրդողանը

ՑԱՀԱԼ-ը Գազայի հատվածում մեկ օրում հարվածներ է հասցրել 400 օբյեկտի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում