ԼԼիլիթ Ասատրյան

Մթնոլորտային օդի պահպանության պահանջների խախտման դեպքեր` մայրաքաղաքի շինհրապարակներում

Մթնոլորտային օդի պահպանության պահանջների խախտման դեպքեր` մայրաքաղաքի շինհրապարակներում

Փոշու արտանետումները նվազեցնելուն ուղղված կանխարգելիչ միջոցառումների արդյունքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների շինհրապարակներում հայտնաբերել են մթնոլորտային օդի պահպանության պահանջների խախտման դեպքեր։ Այս մասին հայտնում են ԲԸՏՄ-ից:

Շինարարության ընթացքում ավազաշիթով հղկման աշխատանքներ իրականացնելիս չեն օգտագործվել փոշու արտանետումը բացառող սարքեր և տեխնոլոգիաներ, մաքրման աշխատանքների տարածքները և շինհրապարակում առկա ավազի կույտերը ծածկված չեն եղել համապատասխան անթափանց թաղանթով։

Վերոնշյալ դեպքերով կայացվել է վարչական տույժ նշանակելու մասին որոշումներ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում