Օրը՝ 60 վայրկյանում | 30.11.2023

ԼԼուսինե Մուրադյան

Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների հինգերորդ հանդիպումը:

Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում և նախատեսում է զարգացնել երկկողմ հարաբերությունները. Պեսկով:

ԵԱՀԿ-ն հարթակ է առաջարկում Հայաստանի և Ադրբեջանի միջև կառուցողական երկխոսության համար. Օսմանի:

Եվրախորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ողջունել է վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստանը չի ներքաշվի Ադրբեջանի հետ նոր պատերազմի մեջ:

ԼՂ-ի վրա Ադրբեջանի հարձակումը չի կարող անհետևանք մնալ. Եվրախորհրդարանի պատգամավորները Եվրամիությանը կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ:

Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստին քննարկվել է նաև Հայաստան- Ադրբեջան բանակցությունը:

ԵՄ-ն լրացուցիչ կուսումնասիրի Հայաստանին ոչ մահաբեր սպառազինության տրամադրումը:

Եվրամիության շահն է` զարգացնել Թուրքիայի հետ շփումները բոլոր ոլորտներում. Բորել:

ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը տասնյակ մարդկանց են ազատ արձակել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում