ԼԼիլիթ Ասատրյան

Պառավաքար գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Պառավաքար գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Նոյեմբերի 26-ին, ժամը 14:11-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պառավաքար գյուղում այրվում է տուն։

 

Ինչպես հայտնում են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տավուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Պառավաքարի հենակետից մեկական մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 19-րդ փողոցի 4-րդ նրբանցքի տներից մեկի տանիքում (100 քմ)։

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:32-ին, մարվել՝ 14:45-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 50 քմ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում