ԱԱնժելիկա Ժամհարյան

Ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանն այցելել է ՀՀ ՊՆ զորամասեր

Ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանն այցելել է ՀՀ ՊՆ զորամասեր

Նոյեմբերի 16-17-ը ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանն այցելել է ՀՀ ՊՆ զորամասեր, հանդիպել զորամասերի սպայական անձնակազմի հետ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից:

 

ՌՈ պետը հորդորել է զորամասերում խստագույնս հետևել կանոնադրային առողջ հարաբերություններին և ջանք չխնայել կարգապահության բարձրացմանն ուղղված միջոցառումները պատշաճ իրականացնելու համար՝ նշելով, որ դրանք պաշտպանության նախարարի ամենօրյա ուշադրության կենտրոնում են։
 

 

Շրջայցի ընթացքում ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը եղել է նաև ՌՈ Արարատի և Վայքի տարածքային բաժիններում:

 

Անցկացված խորհրդակցությունների ընթացքում Աշոտ Զաքարյանը տվել է հանձնարարություններ` ծառայության արդյունավետությունը բարձրացնելու, մասնավորապես՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման, առգրավման, սպասարկվող զորամասերում ոչ կանոնագրքային փոխհարաբերությունները կանխարգելելու, արատավոր բարքերը վերացնելու ուղղությամբ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում