ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության նոր ծրագրին հնարավոր կլինի դիմել հաջորդ շաբաթվանից

ՄՄայա Խաչատրյան

Կառավարությունը պահուստային ֆոնդից 10 մլրդ դրամ է հատկացրել ԼՂ-ից բռնի տեղահնավածների սոցիալական աջակցության 3-րդ ծրագրին: Ավելի քան 1 մլրդ դրամ էլ ուղղվել է մարզերում անհետաձգելի համարվող ծրագրերի իրականացմանը:

Կառավարության հավանությանն է արժանացել նաև Ասիական զարգացման բանկի ավելի քան 60 մլն եվրո վարկային համաձայնագիրը. այդ միջոցներով կկառուցվի Իսակով-Արշակունյաց նոր ճանապարհահատվածը՝ էականորեն նվազեցնելով մայրաքաղաքի խցանումները:

Մասնավոր ներդրումներով կվերակառուցվի «Մերգելյանի այգին». գործադիրն ընդունել է ընկերությանը առանց մրցույթի կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելու մասին» որոշում:

Կընդլայնվի վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնություն ստացող անզավակ կանանց տարիքային շեմը՝ 36-42-ի փոխարեն տարիքային շեմ կսահմանվի 28 տարեկանը:

Կառավարության նիստի մանրամասները՝ տեսանյութում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում