ԼԼիլիթ Ասատրյան

ՀՀ ԱԺ պատվիրակությունը Բունդեսթագի հանձնաժողովի անդամներին ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին Կառավարության աջակցության քայլերը

ՀՀ ԱԺ պատվիրակությունը Բունդեսթագի հանձնաժողովի անդամներին ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին Կառավարության աջակցության քայլերը

Բեռլին կատարած այցի շրջանակներում հոկտեմբերի 18֊ին հանդիպեցինք Բունդեսթագի Մարդու իրավունքների և հումանիտար օգնության հարցերով հանձնաժողովի նախագահ տիկին Ռենատա Ալտի և հանձնաժողովի անդամների հետ։ Այդ մասին ասված է ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի Ֆեյսբուքի էջում:

«Հանդիպման առանցքում էին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի արդյունքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 100 հազար հայերի' Հայաստան տեղափոխվելու ադյունքում ստեղծված հումանիտար խնդիրները: Հանձնաժողովի անդամների խնդրանքով հայկական պատվիրակությունը ներկայացրեց ստեղծված իրավիճակում ՀՀ Կառավարության կողմից ձեռնարկած քայլերը` բռնի տեղահանվածների կենցաղային, կրթական, բնակարանային պայմանների ապահովման, զբաղվածության ոլորտում իրականացվող կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերը»,- նշված է գրառման մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում